ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
Դեռեւս դպրոցական դասագրքերից հիշում ենք, որ մարդու մաշկի մոտ 95 տոկոսը ծածկված է մազերով: Մարդու մազածածկը բաժանվում է 3 տիպի: Երկար մազերը գլխի մազերն են ու բեղ-մորուսը: Հաջորդ տիպը կոշտ կարճ մազերն են` թարթիչները, հոնքերը եւ այլն: Եվ աղվամազերը, որով ծածկված է մեր ամբողջ մարմինը:
Մազերի յուրաքանչյուր տիպն ունի իր նշանակությունը, բայց ելնելով գեղագիտական դիրքորոշումներից, ինքներս փորձում ենք ձեւավորել` կտրել, գանգրացնել կամ հանել անցանկալի մազերը: Այդ պատճառով կանայք մազերը բաժանում են 2 տիպի` ցանկալի եւ անցանկալի, հոգ ու խնամք տանելով մեկի մասին, անխնա պայքարելով մյուսի դեմ:
Դեռեւս Հին Հռոմում եւ Հունաստանում անցանկալի մազերից ազատվելը համարվում էր կանացիություն, եւ գոյություն ուներ մազերից ազատվելու մի քանի տարբերակ: Ամենասովորական ու հասանելի տարբերակը մազը քաշելով հանելն է: Այս եղանակը կարելի է գործածել այն դեպքում, երբ այլ կերպ հնարավոր չէ, որովհետեւ այս ձեւով մազերը կշատանան: Որպեսզի այս պրոցեդուրան ցավոտ չլինի, պետք է խոռոչները լայնացնել: Դրա համար կարելի է դեմքը տաք գոլորշու վրա մի քիչ պահել: Հետո զգուշությամբ ունելիով փորձել ազատվել այդ մազերից: Պրոցեդուրայից հետո դեմքի վրա հնարավոր է թեթեւ կարմրություն զգացվի, որը կարճ ժամանակի ընթացքում անցնում է: Այս տարբերակով էպիլյացիայի արդյունքը տեւում է 2-3 շաբաթ:
Ակնամոմով եւ նման եղանակներով էպիլյացիան հայտնի է դեռեւս Նեֆերտիտիի ժամանակներից: Մ.թ.ա. երկրորդ դարում կանայք մաշկի պրոբլեմատիկ հատվածներին քսում էին մեղրամոմ կամ բուսական ծագմամբ խեժ ու, թողնելով մի որոշ ժամանակ, պոկում էին անցանկալի մազերի հետ մեկտեղ: Այս միջոցը որոշակի փոփոխություններով օգտագործվում է նաեւ մեր օրերում: Այն եւս հասարակ ու պարզ մեթոդ է եւ կիրառվում է նույնիսկ տնային պայմաններում: Բացի այդ, այն նաեւ շատ ավելի մատչելի է, քան գեղեցկության սրահների պրոցեդուրաները: Էպիլյացիան` կախված մեղրամոմի ջերմությունից, բաժանվում է 3 տիպի` տաք, գոլ եւ սառը: Այս տարբերակները կիրառվում են` կախված մարմնի հատվածից: Օրինակ` շրթունքի վերեւի հատվածի էպիլյացիան շատ ցավոտ է, այդ պատճառով ճիշտ կլինի կիրառել տաք մեղրամոմի տարբերակը, քանի որ այն պակաս ցավոտ է: Արդյունքը տեւում է 3-6 շաբաթ` կախված օրգանիզմից: Այս եղանակի երկարատեւ օգտագործումից հետո տվյալ հատվածում դադարում է մազերի աճը:
Մեր օրերում կիրառվում է քիմիական եղանակով էպիլյացիան: Ժամանակակից արտադրությունն առաջարկում է գելերի, քսուքների հարյուրավոր տեսականի, որոնք ազդում են մազարմատների վրա եւ, քսելուց 10-15 րոպե հետո, առանց ցավի հանում են բոլոր անցանկալի մազերը: Պարզապես այստեղ պետք է հիշել մեկ բան. դրանց բաղադրիչները կարող են գրգռել մաշկը: Այդ պատճառով մինչեւ դեմքին քսելը նախ պետք է փորձել մարմնի այլ հատվածի վրա: Վերջինիս արդյունքը եւս պահպանվում է 2-3 շաբաթ: Անցանկալի մազերից ազատվելու ամենաարդյունավետ եղանակը լազերային էպիլյացիան է: Սրա առավելությունն այն է, որ այս եղանակով մազերից ազատվում են ընդմիշտ: Լազերային ճառագայթն ազդում է մազարմատի վրա` ոչնչացնելով դրանք: Այնպես որ` կարող եք ինքներդ որոշել, թե այս տարբերակներից որն է ձեզ համար նախընտրելի:
Սոնա
23.03.2015
Մեդ-Պրակտիկ
14.03.2015
Հարգելի Սաթ, բարև Ձեզ: Տվյալ հատվածի աղվամազերի կոշտանալը և երկարանալը կարող է կապված լինել հորմոնալ խանգարումների հետ, ցանկալի է դիմել գինեկոլոգ-էնդոկրինոլոգի խորհրդատվության: Ինչ վերաբերում է Ձեր երկրորդ հարցին, ապա ձեռքերի հատվածում սառնության զգացողությունը կապված է ծայրամասային արյան շրջանառության խանգարման հետ, որը տարբեր պատճառներ կարող է ունենալ:
Սաթ
05.03.2015
Սաթ
03.03.2015
Մեդ-Պրակտիկ
13.02.2015
Հարգելի YANA, ընդհանրապես ցանկալի չէ հեռացնել անցանկալի մազերը ունելիով, այն վնասում և գրգռում է մազապարկը: Ստորև ներկայացնում ենք հղում, որտեղ կգտնեք կապտուկները տնային պայմաններում վերացնելու արդյունավետ միջոցներ.
Մեդ-Պրակտիկ
01.02.2015
Հարգելի Marina, հարկավոր է նախ պարզել դա մաշկային որևէ հիվանդության նշան չէ արդյոք: Եթե ոչ մի առողջական խնդիր չկա,ապա դեմքի կարմրությունը ուղղակի օրգանիզմի առանձնահատկություն է, որը կապված է մաշկի մազանոթների մակերեսային տեղակայման հետ: Ստորև ներկայացնում ենք հղումներ, որտեղ կգտնեք միջոցներ դեմքի կարմրությունը վերացնելու կամ նվազեցնելու համար.
https://www.med-practic.com/arm/808/19659/article.more.html
YANA
30.01.2015
Marina
23.01.2015
Մեդ-Պրակտիկ
18.01.2015
Հարգելի Gohar,դնչի,կզակի հատվածում նորմայում կան աղվամազեր,սակայն եթե նկատում եք ավելի մուգ,կոշտ մազերի աճ նշված հատվածներում,դա վկայում է էնդոկրին խանգարման մասին:Նշենք նաև,որ նման խանգարումները ուղեկցվում են նաև այլ ախտանիշներով` դաշտանային ֆունկցիայի խանգարում,ճարպակալում,մազաթափություն,դեմքի վրա կորյակների առաջացում,մազերի աճ պտուկների շրջանում և այլն:
gohar
01.01.2015
Մեդ-Պրակտիկ
23.12.2014
Հարգելի MERI, անցանկալի մազերը հեռացնելիս աշխատեք ընտրել հնարավորին չափով անվտանգ, արդյունավետ և Ձեր մաշկին համապատասխանող միջոց: Ցանկալի է կատարել մազերի հեռացում մասնագիտացված կենտրոններում, որտեղ ավելի ճիշտ կարող են խորհուրդ տալ Ձեր մաշկին հարմար մազահեռացման տարբերակը: Ունելիով (պինցետով) մազերը հեռացնելիս Դուք վնասում, գրգռում եք մազարմատը, որից կարող է առաջանալ մազարմատի բորբոքում: Ձեր դեպքում հարկավոր է նախ վերացնել բորբոքումը, այնուհետև մտածել մազերի հեռացման մասին: Եթե համոզված եք, որ չկա մազարմատի բորբոքում, այլ ընդամենը կապտւկ է, ապա կարող եք օգտագործել հեպարինի քսուկ, կատարել կամֆորայի յուղով տեղային մերսում: Եթե առկա է մազարմատի բորբոքում և նշված միջոցները օգուտ չեն տալիս, ապա պետք է դիմել մաշկաբանի՝ համապատասխան բուժում ստանալու համար:
Մեդ-Պրակտիկ
21.12.2014
Հարգելի Meri, հարկավոր է դիմել գինեկոլոգի խորհրդատվության:
meri
23.11.2014
MERI
14.11.2014
vandam
23.08.2014
lili
12.08.2014
Մեդ-Պրակտիկ
07.07.2014
Հարգելի Marine, խնդրի միակ լուծման տարբերակը դիմել լազերային մազահեռացմանը:
Մեդ-Պրակտիկ
07.07.2014
Հարգելի GAYANE, դեմքի անցանկալի մազերի հեռացման բազմաթիվ միջոցներ կան, սակայն նպատակահարմար է դիմեք բժիշկ մաշկաբան-կոսմետոլոգի:
Մեդ-Պրակտիկ
05.07.2014
Հարգելի lilit, բարև Ձեզ, ստորև ՄԱՐՄՆԻ ԽՆԱՄՔ խորագրի հղումն է, որտեղ Դուք կարող եք գտնել տարբեր հոդվածներ մազերի հեռացման մասին:
https://www.med-practic.com/arm/809/article.html
Marine
01.07.2014
GAYANE
26.06.2014
lilit
17.06.2014
Մեդ-Պրակտիկ
27.04.2014
Հարգելի Գոհարիկ, բարև Ձեզ, անցանկալի մազերից ազատվելու Ձեր նշած մեթոդի պրակտիկ կիրառության մասին տվյալների չենք տիրապետում, համացանցային ֆորումներում նույնպես չգտանք, ուստի որևէ խորհուրդ տալ չենք կարղ, սակայն կարող ենք նշված միջոցին վերաբերող հոդվածի հղում տրամադրել.
http://china-shop777.ru/maslo-muravinyx-yaic-tala-dlya-udaleniya-nezhelatelnyx-volos-navsegda-20-ml-pr-vo-turciya/
Goharik
25.04.2014
Մարիամ
14.04.2014
Մեդ-Պրակտիկ
11.03.2014
Հարգելի Karina, բարև Ձեզ, դաշտանային ցիկլի խանգարումները վկայում են նաև հորմոնալ խանգարումների մասին, որոնց արդյունքում կարող են առաջանալ նաև մազակալման խնդիրներ: Հարկավոր է դիմել գինեկոլոգ-էնդոկրինոլոգի, ով ավելի մասնագիտացած է նման խնդիրներում:
Karina
06.03.2014
Մեդ-Պրակտիկ
23.01.2014
Հարգելի Աննա, բարև Ձեզ, նկարագրած մազակալումը կարող է լինել մակերիկամի ֆունցիայի խանգարման հետևանքով: Խորհուրդ չենք տալիս մեխանիկական ճանապարհով մազահեռացման մեթոդներին դիմել, քանի որ դրանք հետագայում կնպաստեն ավելի շատանալուն, միայն լազերային էպիլյացիան կարող է արմատապես օգնել: Սակայն մինչ նման որոշում կայացնելը խորհուրդ ենք տալիս դիմել գինեկոլոգ-էնդոկրինոլոգ մասնագետի խորհրդատվության:
Աննա
19.01.2014
Մեդ-Պրակտիկ
01.08.2013
Հարգելի Լուսինե, բարև Ձեզ, առաջին հերթին պետք է հրաժարվել մազահեռացման սարքից, որից օգտվում եք, քանի որ առաջին հավանական պատճառը նա կարող է լինել, փորձեք այլ մեթոդ։ Եթե շարունակվի մազերի ներաճը, դիմեք մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվության։
Կարդացեք նաև
Շոտլանդիայից 31-ամյա Քիմբերլի Գլեդմանը սթրեսի հետեւանքով առաջացած էկզեման հաջողությամբ բուժել է սեփական կրծքի կաթից պատրաստված օճառով: Իհարկե, նա խոստովանել է, որ ամուսինն այս կոսմետոլոգիական...
Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...
Արդյոք ճի՞շտ է, որ կանոնավոր կերպով միս օգտագործողներից եւ բուսակերներից տարբեր հոտ է գալիս: Արդյո՞ք միսը փոխում է մարդու հոտը: Շատ գիտնականներ ցանկացել են պատասխաններ գտնել այդ հարցերին եւ մի...
JPLiving SilverBamboo-ն դա ինքնամաքրվող սրբիչ է, իսկ ապագայում հնարավոր է նաև` հագուստ: Այժմ JPLiving SilverBamboo նախագիծը ֆինանսավորում է հավաքում Kickstarter-ում, հայտնում է newsyou.info-ն...
Գիտնականները պարզել են, որ իրականում ֆտոր պարունակող ատամի մածուկները քիչ արդյունավետ են: Բանն այն է, որ պաշտպանական շերտը, որը գոյացնում են ֆտորային միացությունները էմալի վրա...
Philips ընկերությունը ներկայացրել է Sonicare FlexCare Platinum Connected ատամի խոզանակը, որն ունի սենսոր և Bluetooth մոդուլով միանում է սմարթֆոնին: Սարքը կարող է ատամնաբույժին հաշվետվություն ուղարկել...
Եվս մեկ առասպել կարող է վերջնականապես պսակազերծվել՝ ԱՄՆ-ում հետազոտողներն ապացույցներ են գտել, որ կեղտոտ շրջակա միջավայրը, չնայած տարածված տեսակետին, այնքան վնասակար չէ, որքան մենք ենք պատկերացնում...
Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կապված է 2 տիպի մանրէների հետ, որոնք նաև առաջացնում են լնդերի հիվանդություն...
Ձեռքերը չորացնելու մեքենայացված էլեկտրական սարքերի արտադրողները պնդում են, որ իրենց գյուտերը հիգիենիկ են եւ մի շարք առավելություններ ունեն սրբիչների դեմ: Արդյո՞ք այդպես է: Journal of Applied Microbiology...
Մեծ Բրիտանիայում գիտնականները մշակել են ատամի նոր մածուկ, որն ունակ է վերահանքայնացնել ատամի էմալը, կանխել կարիեսի զարգացումն ու ատամների զգայունությունը, քանի դեռ քնած եք: Ատամի մածուկի...
Խոնավ անձեռոցիկներ օգտագործելուց հետո շատերի մոտ քոր և գրգռվածություն է առաջանում: Գիտնականները պարզել են, որ դրա պատճառը կարող է դրանցում առկա ֆորմալդեհիդը լինել: Արտադրողներն այն անձեռոցիկների մեջ են հավելում...
Healthyfoodstar.com-ը ներկայացրել է ատամների սպիտակեցմանը նպաստող բնական միջոցներից մեկը, որն ընդամենը մեկ բաղադրիչ է պահանջում: Ինչպես գրում է աղբյուրը, մշտապես փայլուն ժպիտ ունենալուն կօգնի սովորական խնձորի քացախը...
Ամերիկյան ընկերությունը հետաքրքիր գուլպաներ է ստեղծել, որի հյուսվածքները չեն ներծծում քրտինքն ու օգնում են վերացնել ոտքերի տհաճ հոտը: Y Athletics ընկերության գուլպաները ստեղծված են ավստրալիական մերինոս տեսակի գառների բրդից...
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակաբակտերիալ օճառները վնասակար են առողջության համար: Պարզվել է, որ մեր մաշկի մեջ կան մանրէներ, որոնք կարող են պայքարել կնճիռների և պիգմենտացիաների դեմ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն